
13.11.202315.11.2023
2022թ․ մեկնարկած Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման ծրագրի առաջին փուլը հաջողությամբ իրականացվել է Շիրակի մարզում՝ պայմանավորված հաշմանդամության կարգ ունեցող զինծառայողների մեծ թվով և ՀՀ-ում գործազրկության ամենաբարձր մակարդակով: Ծրագրին մասնակցել է 40 շահառու: Կազմակերպվել է մասնագիտական կողմնորոշման ճամբար, որի արդյունքում յուրաքանչյուր մասնակցի համար կազմվել է անհատական զարգացման պլան: Հիմք ընդունելով անհատական զարգացման պլանները՝ պատերազմի 12 մասնակից հաճախել է մասնագիտական վերապատրաստման դասընթացների (ոսկերչություն, հաշվապահական հաշվառում, հաշվետարություն, լուսանկարչություն, վիդեոմոնտաժ, ՏՏ, օտար լեզուներ):
Կազմակերպվել է բիզնեսի պլանավորման և կառավարման դասընթաց, որի արդյունքում 19 հոգի մշակել է բիզնես պլան: Ֆոնդհայթայթման միջոցառումների արդյունքում Հիմնադրամը, համագործակցելով բազմաթիվ մասնավոր և հասարակական ոլորտի կառույցների հետ, կյանքի է կոչել այդ բիզնես պլանները (ոլորտները՝ գյուղատնտեսություն, ճագարաբուծություն, մեղվապահություն, կահույքի արտադրություն, հացաբուլկեղենի արտադրություն և այլն):
Ծրագրի արդյունքում պատերազմի 16 մասնակից աշխատանքի է ընդունվել տարբեր կազմակերպություններում, ևս 19 մասնակից սկսել է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ:
Պատերազմի մասնակիցների համար կազմակերպվել է նաև անհատական հոգեբանական աջակցություն, իրականացվել են ոչ միայն մասնագիտական դասընթացներ, այլև տրվել են խորհրդատվություններ առողջապահական, իրավաբանական և կրթական հարցերը կարգավորելու համար: