19.11.202419.11.2024
«Փրկություն» ԲՀԿ շենքային պայմանների բարելավում
Ծրագրի մասին
«Փրկություն» հաշմանդամ երեխաների և երիտասարդների կենտրոն բարեգործական հասարակական կազմակերպության գործունեությունը միտված է հաշմանդամ երեխաների և երիտասարդների սոցիալական, կրթական, առողջապահական, ինչպես նաև նրանց ընտանիքների հիմնախնդիրների լուծմանը ուսուցման, քարոզչության, իրավունքների պաշտպանության, խորհրդատվության, բուժծառայությունների տրամադրման միջոցով՝ նպատակ ունենալով նպաստել նրանց լիարժեք ինտեգրմանը հասարակությանը: Կազմակերպության ք․ Երևան, Չեխովի 33/1 հասցեում գտնվող ցերեկային խնամքի կենտրոնում ամենօրյա ռեժիմով խնամք և առօրյա զբաղվածության ծառայություններ է ստանում մինչև 75 շահառու, ևս 400 անդամագրված շահառուներ պարբերաբար անվճար օգտվում են կենտրոնում մատուցվող ատամնաբուժական և սոցիալական ծառայություններից:
Կենտրոնի շենքային պայմաններն անմխիթար վիճակում են և թույլ չեն տալիս կազմակերպությանը լիարժեք ծառայություններ մատուցել հաշմանդամություն ունեցող անձանց: «Իմ Քայլը» հիմնադրամը նախատեսում է վերանորոգել «Փրկություն» ԲՀԿ֊ի կենտրոնի շենքը՝ էապես բարելավելով շենքային պայմանները, որի արդյունքում կենտրոնի շահառուներն ավելի որակյալ խնամք և կրթություն կստանան, կկարողանան հաճախել տարատեսակ արհեստների և արվեստի խմբակներ, կազմակերպել ցուցահանդեսներ և մշակութային միջոցառումներ: