
20.10.202320.10.2023
Հաշվի առնելով Արմավիրի և Արագածոտնի մարզերում ունեցած հաջողությունները, ծրագրի նկատմամբ աշակերտների շրջանում մեծ հետաքրքրվածությունը՝ «Իմ քայլը» հիմնադրամը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ համատեղ մեկնարկում է «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի երկրորդ փուլը: Ծրագրի շահառու են ընտրվել Սյունիքի մարզի Սիսիան և Գորիս խոշորացված համայնքների 9-ը ավագ դպրոցներ (Անգեղակոթ, Բռնակոթ, Շաղաթ, Շամբ, Լոր, Շաքի, Սիսիանի ավագ դպրոց, Գորիսի հմր. 1 և հմր. 4 ավագ դպրոցներ):
Սյունիքի մարզում կներդրվի «Ագրոտեխնոլոգիա» դասընթացը երկու բաղադրիչներով՝
Ծրագրի ավարտին սովորողները կունենան հիմնարար գիտելիքներ դաշտային և բանջարային մշակաբույսերի, բազմամյա պտղահատապտղային բույսերի տեսակային կազմի, շրջանացված սորտերի, դրանց խմբավորման, մշակության տեխնոլոգիաների, ցանքատարածքների ու այգետարածքների տեղաբաշխման, գյուղատնտեսական տարբեր կենդանիների բուծման ու պահվածքի կազմակերպման, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում նորագույն և ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման և դրանց արդյունավետության վերաբերյալ:
Ծրագրի շրջանակում կիրականացվի կենսաբանության, աշխարհագրության, ֆիզիկայի, քիմիայի, տեխնոլոգիայի և հասարակագիտության առարկաների ուսուցիչների վերապատրաստում: Նրանց կտրամադրվեն անհրաժեշտ ուսումնական նյութեր և մեթոդական աջակցություն, իսկ սովորողների համար կկազմակերպվեն գործնական պարապմունքներ տարբեր տնտեսություններում, գործարաններում և ագրոբիզների ձեռնարկություններում: