19.05.202320.05.2023
«Հորիզոնները» Արմավիրի և Արագածոտնի մարզերում
Ծրագրի մասին
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագիրը 2022-2023 ուսումնական տարում փորձարարական տարբերակով իրագործվել է գինեգործության և խաղողագործության ոլորտում՝ Արմավիրի և Արագածոտնի մարզերի 11 բնակավայրերում (Սասունիկ, Կարին, Օշական, Ոսկեվազ, Ոսկեհատ, Ագարակ, Դաշտ, Շահումյան, Դողս, Ամբերդ, Աղավնատուն) 9-12-րդ դասարանի աշակերտների համար: Ծրագրին ընդհանուր առմամբ մասնակցել է ավագ դպրոցի մինչև 300 սովորող:
Ծրագրի շրջանակում սովորողները բազային մասնագիտական գիտելիքնե և հմտություններ են ձեռք բերել խաղողագործության, գինեգործության, գինու մարքեթինգի և գինու տուրիզմի բնագավառներում, ծանոթացել են խաղողագործության և գինեգործության ողջ գործընթացին՝ խաղողի վազի մշակումից մինչև գինու արտադրություն և իրացում՝ ստացած տեսական գիտելիքները գինեգործարաններում գործնական աշխատանքների հետ համատեղելու միջոցով: Այն հետագայում օգտակար կլինի նաև մասնագիտական կողմնորոշման հարցում:
Ծրագիրը մշակվել է բազային գիտելիքների ուսուցման մոդուլների տեսքով: Մոդուլներն առանձնացվել են հնարավորինս կոնկրետացված միավորներով, ինչը անհրաժեշտ է խմբային ուսուցումը ճկուն իրականացնելու համար: