
18.05.202518.05.2025
Նպատակ ունենալով կրթությունը դարձնել հանրային-հասարակական կյանքի թիվ մեկ տրենդը, անձամբ կրթվել, կրթել կրթողներին, մթնոլորտը փոխել այնպես, որ կրթվելը լինի նորաձև՝ «Իմ Քայլը» հիմնադրամը մեկնարկում է «Կրթվելը նորաձև է» նախաձեռնությունը: Նախաձեռնության շրջանակում Հիմնադրամը հրավիրում է հանրային-հասարակական կյանքում ակտիվորեն ներգրավված, սոցիալական և մեդիա հարթակներով կարծիք ձևավորող և տարածող անձանց մասնակցելու «Հաղորդակցության հմտություններ» խորագրով մասնագիտական վերապատրաստման և կարողությունների զարգացման դասընթացին, որը կվարի Ամերիկյան համալսարանի բիզնեսի կառավարման ծրագրի ղեկավար, ռազմավարության և հաղորդակցության պրոֆեսոր Սերգեյ Թանթուշյանը:
«Հաղորդակցության հմտություններ» դասընթացը կացկացվի մի քանի բաղադրիչներով՝
«Հաղորդակցության հմտություններ» դասընթացին մասնակցելու համար խնդրում ենք Ձեր տվյալներն ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին՝ կցելով կարճ ինքնակենսագրական: Դասընթացի կազմակերպումը կկրի պարբերական բնույթ, իսկ ժամկետների վերաբերյալ Հիմնադրամը լրացուցիչ կտեղեկացնի գրանցված շահառուներին: