19.11.202419.11.2024
«Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնություն
Ծրագրի մասին
«ԻՄ ՔԱՅԼԸ» բարեգործական հիմնադրամի «Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնության նպատակն է նպաստել 2023թ․-ին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների գյուղատնտեսական կարողությունների և բիզնես մտածելակերպի զարգացմանը, տվյալ բնակավայրում տնտեսապես կայունացմանը, մարզում և համայնքում ինտեգրմանը և ՀՀ-ում մշտապես հաստատմանը:
«ԻՄ ՔԱՅԼԸ» բարեգործական հիմնադրամը Կիպրոսի կառավարության կողմից ստացած դրամաշնորհի միջոցով ՀՀ Արագածոտնի մարզի երեք համայնքներում՝ Աշտարակ, Թալին, Ապարան և Լոռու մարզի չորս համայնքներում՝ Սպիտակ, Ալավերդի, Փամբակ, Ստեփանավան մշտական բնակություն հաստատած 20 ընտանիքի տրամադրելու է 250 քմ․ մակերեսով ջերմատներ:
«Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնությունը կմեկնարկի 2024թ․-ի նոյեմբերի 1-ին և կավարտվի 2025թ․-ի մայիսի 1-ին:
Ընտրված 20 շահառու ընտանիքներին կտրամադրվեն ջերմատները կահավորված, ինչպես նաև սերմերն ու սածիլները ջերմատնային աշխատանքները սկսելու համար:
Ջերմատների հիմնումը կնպաստի երկու մարզերի շահառու ընտանիքների տնտեսական կայունությանը, լրացուցիչ աշխատատեղերի ստեղծմանը, համայնքներում գյուղատնտեսության զարգացմանը: