Ջերմատուն՝ Վարդենիսի շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոնի համար
Ծրագրի մասին
«Իմ Քայլը» հիմնադրամը Նիցցայի “Sos-Armenie cote D’Azur” ասոցիացիայի ֆինանսավորմամբ 500 քմ մակերեսով ջերմատուն կկառուցի Վարդենիսի շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոնի համար: Կենտրոնում ամենօրյա խնամք են ստանում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք: Ջերմատան առկայությունը թույլ կտա վերջիններիս զբաղվել ջերմային տնտեսության աշխատանքներով, իսկ հողի հետ աշխատանքն ապահովում է դրական թերապևտիկ ազդեցություն, նվազեցում է սթրեսը և խթանում ֆիզիկական ակտիվությունը: Կենտրոնի բնակիչները կներգրավվեն բույսերի աճեցման, ջրման և խնամքի գործընթացներին, ստացված առողջ բերքն էլ կօգտագործվի առօրյա սննդակարգում: