05.12.202405.12.2024
Ծրագիրը Կոտայքի, Արարատի և Վայոց Ձորի մարզերում
Ծրագրի մասին
Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման ծրագրի 3-րդ փուլն իրականացվում է Կոտայքի, Արարատի և Վայոց Ձորի մարզերում՝ թիրախավորելով 44-օրյա պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած զինծառայաողներին: Իրազեկման աշխատանքներից հետո սեպտեմբեր ամսին Ջերմուկ քաղաքում երկու փուլով կազմակերպվեց մասնագիտական կողմնորոշման ճամբար, որն անհրաժեշտ է ծրագրի մասնակիցների սեփական կարողություններն ու գաղափարները վերհանելու, մշակելու և դրանց հիման վրա անհատական զարգացման պլանները կազմելու համար:
Ծրագրին Կոտայքի, Արարատի և Վայոց Ձորի մարզից մասնակցում է պատերազմի հետևանքով հաշմանդամության կարգ ձեռք բերած 83 զինծառայող: Նրանցից 73-ն ընտրել են բիզնեսի պլանավորման և կառավարման դասընթացներ, մյուսները հաճախում են մասնագիտական վերապատրաստման դասընթացների՝ SMM և մարքեթինգ, 3D մոդելավորում, հաշվապահություն, խոհարարություն և այլն: Մասնագիտական վերապատրաստման և բիզնեսի պլանավորման ու կառավարման դասընթացների ավարտից հետո Հիմնադրամը կսկսի ծրագրի հաջորդ փուլը՝ բիզնես պլանների ֆինանսավորումը:
Ծրագրի մասնակիցներին անհրաժեշտության դեպքում տրամադրվում է նաև անհատական հոգեբանական աջակցություն: