Ծրագրի մասին
2019-2021
Առողջապահական
450 000 000 ՀՀ դրամ
Տրամադրված գումար
«Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» բարեգործական հասարակական կազմակերպության, Երևանի պետական բժշկական համալսարանի և ՀՀ պաշտպանության նախարարության համատեղ ջանքերով 2018 թվականին ստեղծվեց «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնը, որտեղ անվճար վերականգնողական բուժում են ստանում հայրենիքի պաշտպանության ժամանակ վիրավորում ստացած անձինք: Բուժմանը զուգահեռ կենտրոնում իրականացվում են նաև մշակութային, կրթական, սոցիալական, մասնագիտական վերապատրաստման և ժամանցային ծրագրեր:
Կարևորելով զինծառայողներին մատուցվող առողջապահական ծառայությունների բարձր որակը և նրանց՝ հասարակություն վերաինտեգրման ուղղությամբ իրականացվող ծրագրերը՝ «Իմ քայլը» հիմնադրամը 2019թ․-ից շարունակական աջակցություն է ցուցաբերել «Զինվորի» տուն վերականգնողական կենտրոնին: 2019-2021թթ․ ընթացքում Հիմնադրամը կենտրոնին հատկացրել է 450 մլն ՀՀ դրամ, որն ուղղվել է կենտրոնում նոր 8 հիվանդասենյակների, կինեզոթերապիայի 2 դահլիճների, վարչական և բժշկական նշանակության 7 սենյակների ստեղծմանը, Արմենակ Ուրֆանյանի անվան սրահի վերանորոգմանը, կենտրոնի ներքին հարդարման աշխատանքներին: Հիմնադրամի համաֆինանսավորմամբ հիմնանորոգվել է «Զինվորի տանը» գործող Պրոթեզավորման կենտրոնը և համալրվել եվրոպական չափանիշներին համապատասխան և ժամանակակից սարքավորումներով:
Ծրագրի իրականացմանը մեծապես նպաստել է «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի մեծ բարեկամ, ամերիկահայ գործարար, “PMA Venture Capital” խմբի հիմնադիր Ջորջ Բաղումյանը: