Ծրագրի մասին
2019
Առողջապահական
14 414 000 ՀՀ դրամ
Տրամադրված գումար
«Իմ ուղին» սոցիալ֊հաբիլիտացիոն, կրթական և մասնագիտական ուսուցման ցերեկային խնամքի կենտրոնը հիմնադրվել է «Աուտիզմի ազգային հիմնադրամի» կողմից: Կենտրոնում աուտիզմ և զարգացման այլ խանգարումներ ունեցող անձանց տրամադրվում են խմբակային և անհատական շտկողական և զարգացման թերապիաներ, կրթական, հմտությունների բացահայտման, մասնագիատական ուսուցման, վերաինտեգրման և այլ ծառայություններ: Երևանի քաղաքապետարանը կենտրոնին տրամադրել էր Նոր նորքում գտնվող N163 դպրոցի չգործող, փլուզվված երեք մասնաշենք: Բարերարների և պետական աջակցության շնրոհիվ «Աուտիզմի ազգային հիմնադրամին» հաջողվեց վերակառուցել մասնաշենքերից միայն մեկը և 2015թ․ այնտեղ տեղափոխել «Իմ ուղին» կենտրոնը: Սակայն կենտրոն հաճախում էին տարբեր տարիքային խմբի շահառուներ, ինչն անհամատեղելիության խնդիր էր առաջացնում, ուստի հիմնադրամը ձեռնամուխ եղավ նաև երկրորդ մասնաշենքի վերակառուցման աշխատանքներին, որը պետք է գործեր որպես աուտիզմով դեռահասների և չափահասների մասնագիտական ուսուցման կենտրոն:
Կարևորելով առողջ և ներառական հասարակություն կառուցելու գործընթացը, որտեղ յուրաքանչյու անդամ ունի հավասար հնարավորություն իր ներուժը բացահայտելու և իրացնելու համար՝ «Իմ Քայլը» հիմնադրամը «Իմ ուղին» կենտրոնի 2-րդ մասնաշենքի վերակառուցումն ավարտին հասցնելու համար տրամադրեց 14 414 000 ՀՀ դրամ:
Երկրորդ մասնաշենքի բացման արարողությունը տեղի ունեցավ 2019թ․ սեպտեմբերի 28-ին: Նորաբաց մասնաշենքում արտթերապիայի շրջանակներում կազմակերպվում են մի շարք խմբակներ, որոնց շնորհիվ աուտիզմով դեռահասները ձեռք են բերում մասնագիտական հմտություններ թղթի արտադրության, բացիկների պատրաստման, գեղանկարչության, կավագործության ոլորտներում, ինչպես նաև հնարավորություն ունեն ընդգրկվել պարի, երգեցողության, խոհարարության, դաշնամուրի դասարաններում: