Ծրագրի մասին
2020-2021
Մարդասիրական
1 085 952 088 ՀՀ դրամ
Տրամադրված գումար
Ելնելով Արցախի Հանրապետության դեմ 2020թ․ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի արդյունքում ստեղծված իրավիճակից, դրա ռազմատնտեսական, սոցիալական, մարդասիրական հետևանքներից և դրանով պայմանավորված կարիքներից՝ «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը նոյեմբերի 20-ին որոշում կայացրեց անցում կատարել մարդասիրական ծրագրերի իրականացմանը: «Արձագանք արցախյան պատերազմին» ծրագրի շրջանակում Հիմնադրամն իր ողջ ռեսուրսներն ուղղել է ճգնաժամային իրավիճակի հաղթահարմանը:
- «Զինծառայողների ապահովագրության» ազգային հիմնադրամին է փոխանցվել 511 690 000 ՀՀ դրամ
- Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարությանը տրամադրվել է 39 900 վերմակ, անկողնային պարագաների 26 110 փաթեթ, 4 000 բաճկոն, 5 000 լոգանքի, 5 000 դեմքի և 10 000 խոհանոցային սրբիչ
- «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ում ապաստանած արցախցի ընտանիքներին տրամադրվել է 100 վերմակ և անկողնային պարագաներ
- 194 միավոր տեխնիկա է տրամադրվել արցախցի ընտանիքների ապաստանած կացարաններին (ՀՀ ԱՍՀՆ ենթակայության տակ գտնվող)
- Ստեփանակերտում բացվել է մեկամսյա անվճար հացատուն՝ Արցախի տեղահանված բնակչությանն օրական երկու անգամ սնունդ տրամադրելու նպատակով (6767 այցելու)
- Կենցաղային և հիգիենիկ պարագաների փաթեթներ (ՄԱԿ-ի և ԱՍՀՆ-ի մշակած չափանիշներով)՝ ՀՀ-ում ժամանակավոր բնակություն հաստատած արցախցի 100 հղի կնոջ և 0-6 ամսական 100 երեխաներին
- Կազմակերպվել է հոգեբանական աջակցություն, արվեստի և նորագույն տեխնոլոգիաների ուսուցում, մշակութային միջոցառումներ տեղահանված, ինչպես նաև պատերազմի ժամանակ զոհվածների և անապահով ընտանիքների համար
- Պատերազմում զոհված, վիրավորում ստացած, անհետ կորած և գերեվարված զինծառայողների, տեղահանված ընտանիքների 6-12 տարեկան շուրջ 5000 երեխայի տրամադրվել են ամանորյա թատերական ներկայացումների տոմսեր և նվեր֊փաթեթներ
- Դիլիջանում կազմակերպվել է ամանորյա կրթաժամացային երկօրյա միջոցառում արցախցի և տեղացի մոտ 1500 երեխայի համար
- Սյունիքում և Վայոց Ձորում ապաստանած արցախցի 415 երեխայի տրամադրվել է դպրոցական պարագաների փաթեթներ
- Ռուբեն Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնին արյան պահեստավորման համար տրամադրվել է սառցարան
- Վերականգնոգական բուժման համար նախատեսված սարքերի տեղական արտադրություն սկսելու նպատակով աջակցություն է տրամադրվել «Քայլ Տեք» ՍՊԸ֊ին
Նշենք, որ պատերազմի ընթացքում «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը պատերազմի ընթացքում որևէ դրամահավաք չի նախաձեռնել: Հիմնադրամին ուղղված նվիրատվության բոլոր առաջարկներն ուղղորդվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամ: