Ծրագրի մասին
2024
«Իմ Քայլը» հիմնադրամը, կարևորելով ՀՀ-ում բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (STEM) ուղղությունների զարգացումը, դրա առաջնային նախապայմաններից է համարում ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում և հանրակրթական դպրոցներում լաբորատոր սարքավորումներով հագեցվածությունը, որը թույլ կտա սովորողներին ստացած տեսական գիտելիքներն ամրապնդել գործնական աշխատանքներով:
Հիմնադրամը նախատեսում է 2024թ․-ին ֆիզիկայի և քիմիայի լաբորատոր հավաքածուներ և սարքավորումներ տրամադրել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններին, դրանց կից գործող դպրոցներին և հանրակրթական ուսումնական հաստատություններին: Դպրոցների ընտրությունը կատարվում է մարզպետարանների հետ համատեղ՝ կարիքների գնահատման հիման վրա: