Ծրագրի մասին
2019-2020
Գիտակրթական
130 383 910 ՀՀ դրամ
Տրամադրված գումար
«Իմ Քայլը» հիմնադրամի աջակցությամբ 2019-2020թթ․ Հայաստանի համայնքներում իրականացվել է մի շարք մանկապարտեզների բարեկարգում (այդ թվում՝ հիմնանորոգում և կահավորում):
Դեբեդավան․ Տավուշի մարզի Դեբեդավան գյուղի միակ մանկապարտեզը քառամյա ընդմիջումից հետո վերաբացվել է 2019թ․֊ի օգոստոս ամսին: Հիմնադրամը ֆինանսական միջոցներ է հատկացրել մանկապարտեզի տանիքի ամբողջական վերանորոգման, շենքի մասնակի վերանորոգման և կահավորման համար:
Մեծ Պարնի և Սոնասար․ Հիմնադրամի աջակցությամբ Լոռու մարզի Մեծ Պարնի գյուղի և Արցախի Քաշաթաղի շրջանի Սոնասար գյուղի մանկապարտեզները կահավորվել են անհրաժեշտ գույքով և կենցաղային տեխնիկայով:
Արմավիր․ Վերանորոգվել է Արմավիրի մարզի Արմավիր գյուղի մանկապարտեզի սանհանգույցը:
Մեղրի․ «Իմ Քայլը» հիմնադրամը պետական սուբվենցիոն ծրագրի հետ համատեղ նախաձեռնել էր Մեղրիի մանկապարտեզի շենքի հիմնանորոգում ժամանակակից չափանիշներին համապատասխան, որի արդյունքում մանկապարտեզը կարողանալու էր ընդունել մինչև 300 երեխա: 2019-2020թթ․ նախագծային աշխատանքների և վերանորոգման համար Հիմնադրամը հատկացրել է ավելի քան 117 մլն ՀՀ դրամ, սակայն շինանարարության ընթացքում ի հայտ են եկել բազմաթիվ թերություններ և Հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նիստը որոշել է դադարեցնել մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքների ֆինանսավորումը՝ մինչև թերությունների վերացումը: Մեղրիի հիմնանորոգված մանկապարտեզն իր դռները բացել է 2023թ․ գարնանը: