Ծրագրի մասին
2018-2020
Մշակութային
962 461 827.60 ՀՀ դրամ
Տրամադրված գումար
«Իմ քայլը» հիմնադրամի ռազմավարական նպատակներից է Հայաստանի գրավչության բարձրացումը որպես տուրիստական ուղղություն: Կարևորելով դասական երաժշտությունը և դրա հետագա զարգացումը, հաշվի առնելով Հայաստանի հարուստ պատմությունը և մշակութային ժառանգությունը, ինչպես նաև այն հանգամանքը, որ մշակութային տուրիզմը Հայաստանի տնտեսության համար շատ հեռանկարային է, «Իմ քայլը» հիմնադրամի աջակցությամբ 2018-2020թթ․ կյանքի է կոչվել 3 խոշոր փառատոններ․
«Երևանյան հեռանկարներ» – «Իմ ՔԱՅԼԸ» հիմնադրամը, կարևորելով Հայաստանում դասական երաժշտության պահպանումը և զարգացումը, «Դասական երաժշտության բարեկամների խումբ» նախաձեռնության միջոցով աջակցել է «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի 19-րդ և հոբելյանական 20-րդ համերգաշրջաններին: Փառատոնների շրջանակում հանդես են եկել աշխարհահռչակ երաժիշտ Յուրի Բաշմետն իր ղեկավարած «Մոսկվայի մենակատարներ» կամերային նվագախմբով, Բրիտանական «The Swingles» վոկալ խումբը, լեգենդար դաշնակահար Իվո Պոգորելիչը, գրեմմիակիր ամերիկյան «Պարկեր» քառյակը, «Ամադինդա» հարվածայինների լեգենդար խումբը:
«Սիլք Նոութ» – «Իմ ՔԱՅԼԸ» հիմնադրամը և «Մշակութային տուրիզմի զարգացման ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը համատեղ նախաձեռնել են «Սիլք Նոութ» (Silk Note) աննախադեպ փառատոնը: Փառատոնի շրջանակում տեղի է ունեցել 3 համերգ, որոնք ուղեկցվել են լուսային ներկայացումներով, հանդես են եկել համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտներ և բենդեր, ինչպիսիք են՝
1․ Jamiroquai – «Գրեմմի» մրցանակի դափնեկիր, «Բրիտս» մրցանակի հավակնորդ,
2․ The Parov Stelar Band – էլեկտրոնային երաժշտության միջազգային հարթակում աշխարհահռչակ բենդ,
3․ Al Di Meola – Վերջին քառամյակում կիթառի համաշխարհային վիրտուոզ:
Փառատոնին մասնակցել է շուրջ 15000 այցելու, այդ թվում 2000 զբոսաշրջիկ: Այն լայնորեն լուսաբանվել է տեղական և միջազգային լրատվամիջոցների կողմից:
«Ուրվական» – «Իմ ՔԱՅԼԸ» հիմնադրամի աջակցությամբ Երևանում տեղի է ունեցել նորագույն մշակույթի «Ուրվական» ժամանակակից երաժշտության, արվեստի և քաղաքաշինության միջազգային փառատոնը: Փառատոնի հիմնական նպատակներից մեկն էր «վերակենդանացնել» Երևանի քիչ օգտագործվող և լքված հանրային տարածքները և նոր շունչ հաղորդել երևանյան մշակութային կյանքին։ 3 օրում փառատոնն ունեցել է մոտ 4300 այցելու, այդ թվում 1700 զբոսաշրջիկ: Փառատոնին մասնակցել են ավելի քան 80 արվեստագետ աշխարհի 22 երկրներից, որոնք ներկայացրել են հնչյունային արվեստի, ժամանակակից էլեկտրոնային, գործիքային և ակումբային երաժշտության արդի միտումները: