Ծրագրի մասին
2019-2021
Մշակութային
37 500 000 ՀՀ դրամ
Տրամադրված գումար
Ծրագիրն իրականացվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ ՀՀ մարզերում գործող մշակութային տների շրջանում իրականացված կարիքի գնահատման և միջազգային փորձի հիման վրա: Ծրագիրն ուղղված էր Հայաստանում արվեստի և մշակութային կյանքի համաչափ զարգացմանը՝ մարզային մշակութային կազմակերպությունների կարողությունների զարգացման, ենթակառուցվածքների բարելավման և տեխնիկական վերազինման միջոցով: Ծրագրի շահառու էին բաց մրցույթի արդյունքներով ընտրված 9 մշակույթի տուն՝ Բերդի մշակույթի տունը, Օշականի մշակույթի պալատը, Ստեփանավանի ժամանցի և մշակույթի կենտրոնը, Արթիկի մշակույթի կենտրոնը, Խաչիկի մշակույթի տունը, Մեղրաձորի մշակույթի կենտրոնը, Մրգաշատի մշակույթի կենտրոնը, Գանձաքարի մշակույթի տունը և Լճաշենի մշակույթի կենտրոնը:
Մարդկային կարողությունների զարգացման շրջանակում կազմակերպվել են հմտությունների զարգացման մի շարք դասընթացներ , երիտասարդական ու այլընտրանքային ժամանցի կենտրոններ այցելություններ, մենթորություն ծրագրի շահառու մշակույթի տների աշխատակազմի և կամավորների համար:
Տեխնիկական կարողությունների զարգացման շրջանակում մշակույթի տներին տրամադրվել են տեսա-ձայնային, համակարգչային, լուսային տեխնիկա և սեղանի խաղեր միջոցառումներ կազմակերպելու նպատակով: Խաչիկի մշակույթի տան ողջ տեխնիկան հատկացրել է «Վեգա» խանութների ցանցը: Տեխնիկական կարողությունների զարգացման շրջանակում նախատեսված էր նաև 5 մշակույթի տներում մասնակի վերանորոգում և երիտասարդական սենյակների ստեղծում, իրականացվել է նախագծային և դիզայներական աշխատանքներ, սակայն 44-օրյա պատերազմով պայմանավորված Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը 2020թ․-ի նոյեմբերին որոշում կայացրեց Հիմնադրամում առկա ողջ ռեսուրսներն ուղղել մարդասիրական ծրագրերին: