Ծրագրի մասին
2023
Ջերմատան կառուցում
7 052 700 ՀՀ դրամ
Տրամադրված գումար
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի շրջանակում «Իմ քայլը» հիմնադրամի նախաձեռնությամբ ծրագրի շահառու Արմավիրի մարզի Ամբերդի Հ․ Նավասարդյանի անվան միջնակարգ դպրոցում կառուցվեց 254 քմ մակերեսով ուսումնաարտադրական ջերմատուն: Ջերմատան կառուցումը ֆինանսավորել է Մոնակոյի «Երեխաներ և ապագա» ասոցիացիան:
Ամբերդի Հ․ Նավասարդյանի անվան միջնակարգ դպրոցի տարածքում հիմնվել է այգի, իսկ այգուց ստացված մրգերից պատրաստվում են էկո չրեր և կոմպոտներ: «Հորիզոներ» դուալ կրթական ծրագրին ակտիվ մասնակցության և գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելու հարուստ փորձը հաշվի առնելով՝ հենց այդ դպրոցն ընտրվեց ջերմատան կառուցման համար: Այն հնարավորություն կտա սովորողներին գործնական դասընթացների միջոցով ծանոթանալ ջերմատնային տնտեսության կազմակերպման առանձնահատկություններին, ինչպես նաև առողջ սնունդի աղբյուր կհանդիսանա դպրոցի ճաշարանի համար: