ՄԵՐ ԱՇԽԱՏԱՆՔԸ

Աջակցություն Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին

back line
Ընթացիկ
ԾՐԱԳՐԻ ՍԿԻԶԲ
date piker 01 Հունվարի, 2019
ԾՐԱԳՐԻ ԱՎԱՐՏ
date piker 31 Դեկտեմբերի, 2019
Ծրագրի նպատակն է աջակցել զինվորական ծառայության ընթացքում վնասվածք, խեղում կամ հիվանդություն ձեռք բերած անձանց վերականգնմանը «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում»։ Ծրագիրը, առողջության վերականգնումից զատ, կարևորում է զինհաշմանդամների և վիրավոր զինվորների սոցիալական ինտեգրումը՝ կրթության և հմտությունների ուսուցանման միջոցով։

Իրավիճակը

Հայաստանում այժմ կա ավելի քան 9000 զինհաշմանդամ: Այս երիտասարդները հանդիպում են մի շարք խնդիրների և խոչընդոտների, որոնց թվում են՝

  • պատշաճ որակի և ըստ պահանջի դեղորայքի ու խնամքի պարագաների բացակայությունը, այդ թվում՝ հոսպիտալներում ստացիոնար բուժում ստացող զինհաշմանդամների համար,
  • պետական պատվերի շրջանակներում մատուցվող ծառայություններից օգտվելու անկարողությունը, քանի դեռ հաշմանդամ չեն ճանաչվել (գործընթաց, որը տևում է ամիսներ),
  • պետական պատվերի շրջանակներում չփոխհատուցվող (կամ մասնակի փոխհատուցվող) նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական ծառայությունների, ինչպես նաև մի շարք հետազոտությունների անհասանելիությունը,
  • ամիսներ տևող հերթերը,
  • ծանր հոգեկան ապրումները, որոնք ժամանակի ընթացքում երբեմն վերածվում են հոգեկան լուրջ խնդիրների,
  • սոցիալական ծանր պայմանները,
  • մասնագիտական կայացման և աշխատանքի տեղավորման բարդությունը:

Այս խնդիրները որոշ չափով լուծվում են «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում», որը հիմնվել է 2018 թ. հունվարին «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինհաշմանդամներին» բարեգործական հասարակական կազմակերպության, Երևանի պետական բժշկական համալսարանի և ՀՀ Պաշտպանության նախարարության համագործակցությամբ:

2018 թ. կենտրոնի անխափան գործունեությունն ապահովվել է մասնավոր բարերարների աջակցությամբ, սակայն 2019 թ. հունվարից այն կանգնել էր գործունեությունը շարունակելու և ընդլայնելու համար միջոցների հայթայթման անհրաժեշտության առջև։


Ծրագրի նպատակն է աջակցել զինվորական ծառայության ընթացքում վնասվածք, խեղում կամ հիվանդություն ձեռք բերած անձանց ամբողջական վերականգնմանը «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում», որի միջոցով, առողջության բարելավումից զատ, լուծվում են նաև նրանց սոցիալական ինտեգրման, կրթության և աշխատանքի հարցերը:


Հիմնական գործողությունները

Ծրագրի իրականացման համար «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին» հատկացվել է 194,800,000 ՀՀ դրամ՝ հետևյալ ուղղություններով օգտագործման նպատակով.

  • վերականգնողական բուժում և այլ առողջական խնդիրների լուծում,
  • դեղորայքի, խնամքի և բժշկական պարագաների, ինչպես նաև սննդի ձեռքբերում,
  • առկա բժշկական սարքավորումների պահպանման և շահագործման ապահովում,
  • բժշկական նոր սարքավորումների և հիմնական միջոցների ձեռքբերում,
  • բուժաշխատողների մասնագիտական վերապատրաստում,
  • թողունակության մեծացմանն ուղղված ծրագրերի իրականացում,
  • վիրավոր զինվորների և զինհաշմանդամների համար կրթական դասընթացների և վերապատրաստումների կազմակերպում։

Առկա ռեսուրսներով Կենտրոնը կարող է հիվանդներին սպասարկել երեք եղանակով.

1. ստացիոնար բուժում (մինչև 32 հիվանդ),

2. ամբուլատոր բուժում (մինչև 100 հիվանդ՝ երևանաբնակ կամ Երևանին մոտ գտնվող բնակավայրերից),

3. արտագնա բուժում (զինվորական հոսպիտալում բուժվողների համար):


Ակնկալվող արդյունքը/ազդեցությունը

  • Տարեկան 700-ից ավելի զինհաշմանդամի և վիրավոր զինվորի բուժում Կենտրոնում,
  • Կենտրոնի թողունակության ավելացում 16 մահճակալով,
  • Հաշմանդամության պարագաների տրամադրում 100-ից ավելի զինհաշմանդամի,
  • Մանուալ թերապիայի նոր սպորտային դահլիճի բացում՝ հագեցած ֆիզիոթերապիայի և մանուալ թերապիայի սարքավորումներով,
  • Շտապօգնության և առաջին օգնության սենյակի բացում՝ համալրված անհրաժեշտ սարքավորումներով,
  • Թիմի համալրում 5 նոր ռեանիմացիոն բժշկով,
  • Ցմահ զինհաշմանդամության թվի նվազեցում տարեկան 50 անձով՝ ժամանակին և ճիշտ բուժման շնորհիվ,
  • 20 զինհաշմանդամի բնակարանային պայմանների բարելավում 2019 թ. ընթացքում,
  • Տարեկան մինչև 700 զինհաշմանդամի սոցիալական վերաինտեգրում՝ լրացուցիչ կրթական ծրագրերի և աշխատանքային հնարավորությունների ստեղծման միջոցով:
ԾՐԱԳԻՐ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

news-listing-img
date piker 20 Սեպտեմբերի, 2019
Աննա Հակոբյանը հյուրընկալել է «Իմ քայլը» հիմնադրամի բարեկամ, ամերիկահայ գործարար Ջորջ Բաղումյանին
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը սեպտեմբերի 20-ի երեկոյան հյուրընկալել է «Իմ քայլը» հիմնադրամի բարեկամ, ամերիկահայ գործարար, «PMA Venture Capital» խմբի հիմնադիր Ջորջ Բաղումյանին։