Սահմանամերձ գյուղերից և Արցախից 500 երեխաներ իրենց օրը նշեցին Երևանում

01 Հունիսի, 2019
Հայաստանի սահմանամերձ գյուղերից և Արցախից 9-13 տարեկան շուրջ 500 երեխաներ ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile - Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ, «Իմ քայլը» հիմնադրամի և մի շարք գործընկերների աջակցությամբ Երեխաների պաշտպանության միջազգային օրը նշել են Երևանում։ Մայիսի 31-ին և հունիսի 1-ին երեխաների խմբերը մայրաքաղաքի տարբեր վայրերում մասնակցել են տոնական միջոցառումների։

Մայիսի 31-ին երեխաների առաջին կանգառը եղել է «Երևան մոլ» առևտրի կենտրոնի «ԿինոՊարկ» կինոթատրոնը, որտեղ նրանք դիտել են «Ընտանի կենդանիների գաղտնի կյանքը-2» անիմացիոն ֆիլմը։ Կինոդիտումից հետո երեխաների մի խումբն այցելել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, որտեղ նրանք շրջել են կենտրոնով, ծանոթացել նորարարական տեխնոլոգիաներին և մասնակցել հատուկ դասընթացի։ Մեկ այլ խումբ այցելել է Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց ու դպրոցի մարզիչների օգնությամբ սովորել սառույցի վրա պարելու նրբությունները։ Օրվա հերոսների մեկ այլ խումբ այցելել է Երևանի ֆուտբոլի ակադեմիա, որտեղ հանդիպել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Գևորգ Ղազարյանի, Ռումյան Հովսեփյանի և Մ19 տարեկանների հավաքականի մարզիչ Արթուր Ոսկանյանի հետ և ստացել ֆուտբոլիստների մակագրությամբ գնդակներ։Միխումբ աղջիկների ժամանցնէլկազմակերպվել էԵրևանիկենդանաբանական այգում։ Երեխաների խմբերը շրջայց են կատարել նաև Հանրային հեռուստաընկերության և «Շանթ» հեռուստաընկերության նկարահանման տաղավարներում, շփվել դերասանների և հաղորդավարների հետ։ Տոնական միջոցառումների շրջանակում երեխաներն այցելել են նաև «Տաշիր պիցցա» սննդի կենտրոն։

Երկրորդ օրը՝ հունիսի 1-ին, Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցը սիրով ընդունել է երեխաների երկրորդ խմբին, այս անգամ՝ Արցախից։ Երեխաների մի խումբ հանդիպել է «Եղիր պատրաստ» հաղորդման վարող Սարգիս Բազինյանի հետ, մեկ այլ խումբ այցելել է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիա և հանդիպել հունահռոմեական ոճի ըմբիշ, ՀՀ ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի հետ։ Երրորդ խումբն էլ այցելել է«ՖոտոԱտելիեՄարաշլյան»և լուսանկարվելհայկականտարազներով:Երեխաներնայցելելեննաև«Մատենադարան», «Մանկան» արտադրամաս, զբոսնել Երևանի 2800-ամյակի այգում, Հանրապետության հրապարակում և Կասկադում: Հունիսի 1-ին նույնպես երեխաների խմբերնայցելելեն«Տաշիրպիցցա»սննդիկենտրոն,«ԿինոՊարկում»մուլտֆիլմ դիտել։

Շնորհակալություն ենք հայտնում վերոնշյալ կազմակերպություններին երեխաների ժամանցն ապահովելու համար։

01 Հունիսի, 2019
Նորություններ

Այլ լուրեր

news-listing-img
date piker 18 Սեպտեմբերի, 2019
Աղքատության պարտությունը բոլորիս հաղթանակն է
Սեպտեմբերի 18-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, «Իմ քայլը» հիմնադրամը և «Վորլդ Վիժն Հայաստանը» հրավիրել էին համատեղ ասուլիս, որտեղ ներկայացվեցին «Աղքատության փուլային հաղթահարում» ծրագրի արդյունքները։
news-listing-img
date piker 17 Սեպտեմբերի, 2019
«Աղքատության փուլային հաղթահարման» ծրագիրը Արցախի Հանրապետությունում
«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը նպատակ ունի ամրապնդել սոցիալական ծրագրերի ներդրումն ու համակարգումը նաև Արցախի հանրապետությունում։ Այդ համատեքստում հիմնադրամը մշտապես փորձում է գտնել համախոհ անհատների և կազմակերպությունների, որոնց ներգրավվածությունն առավել արդյունավետ կդարձնի Արցախում աղքատության նվազեցումն ու ընտանիքների բարեկեցության հաստատումը ։
news-listing-img
date piker 22 Հունվարի, 2019
«Իմ քայլը» հիմնադրամը և Վորլդ Վիժն Հայաստանը միավորում են ռեսուրսները՝ հանուն կարիքավոր ընտանիքների բարեկեցության ապահովման
Այսօր «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը եւ Վորլդ Վիժն Հայաստանի տնօրեն Ժիրայր Էդիլյանը ստորագրեցին հուշագիր՝ առավել խոցելի ընտանիքների բարեկեցությանն ուղղված համագործակցության վերաբերյալ: