«Ուրվական»-ը նոր շունչ է հաղորդում քաղաքին

02 Մայիսի, 2019
Մայիսի 3-5-ը «Իմ Քայլը» հիմնադրամի աջակցությամբ Երևանում առաջին անգամ կանցկացվի ժամանակակից երաժշտության «Ուրվական» միջազգային փառատոնը: Սա ևս այն դեպքերից է, երբ «Իմ Քայլը» հիմնադրամը կամուրջ է դառնում լավ գաղափար ունեցող և այդ գաղափարի իրականացումը հնարավոր դարձնող կողմերի միջև։ Փառատոնն իրականացվում է «Սինթպոզիում»-ի, «Կլամմկլանգ»-ի, «Հայփ-փոփ» պատկերասրահի, Միրզոյան գրադարանի, «Ռաբիցա»-ի, «Ռադիո Մորֆեուս»-ի, Կոնդ պատկերասրահի, Ռիխտերֆեստի և այլ միջազգային անկախ ցուցասրահների և արվեստագետների կողմից:

«Իմ Քայլը» հիմնադրամը սատարում է նոր հնարավորություններ ստեղծող, նորարար լուծումներ առաջարկող և Հայաստանի գրավչությունը` որպես զբոսաշրջային երկիր բարձրացնող նախաձեռնություններին, որոնցից է «Ուրվականը»։ 

Այն Հայաստանում առաջին անգամ անցկացվող ժամանակակից երաժշտության, արվեստի և քաղաքաշինության միջազգային փառատոն է: Համերգների, ակումբային միջոցառումների, արտիստական ​​միջամտությունների, ցուցահանդեսների և ինստալիացիաների, ինչպես նաև մասնագիտական քննարկման միջոցով փառատոնը ստեղծում է համապատասխան միջավայր մտորելու երաժշտության ընկալման, դրա հասարակական կաևորության, քաղաքային միջավայրի և այն պայմանների մասին, որոնցում ձևավորվում են արդի մշակութային շարժումները: Փառատոնի անվան ընտրությունը կապված է վերջինիս հիմնական նպատակներից մեկի հետ՝ վերակենդանացնել քաղաքային լքված տարածքները և նոր շունչ հաղորդել դրանց։

Փառատոնը կմեկնարկի մայիսի 3-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ հանրային լքված տարածքների և դրանով պայմանավորված քաղաքացիների վարքի շուրջ կլոր-սեղան քննարկմամբ։ Քննարկումը կվարեն ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի և Ուրբանլաբի ներկայացուցիչները: Քաղաքաշինության փորձագետները և ճարտարապետները կքննարկեն զարգացման նոր ռազմավարություններ և միջամտություններ: Այս հարթակը կձևավորի քննարկում քաղաքային տարածքների, քաղաքացիների և միջավայրի խաչաձեւ հարաբերությունների մասին:

Փառատոնի երաժշտական ​​ծրագրին մասնակցում են ավելի քան 80 արվեստագետներ աշխարհի 22 երկրներից, որոնք կներկայացնեն հնչյունային արվեստի, ժամանակակից էլեկտրոնային, գործիքային և ակումբային երաժշտության ժամանակակից միտումները: Փառատոնն ուղղված է նաև տեղական երաժիշտների և միջազգային արվեստագետների միջև կայուն համագործակցության ամրապնդմանը:

02 Մայիսի, 2019
Նորություններ

Այլ լուրեր

news-listing-img
date piker 09 Սեպտեմբերի, 2019
«Իմ քայլը» հիմնադրամը «Գեղարվեստական տպագրության երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019»-ի աջակիցների թվում է
Սեպտեմբերի 7-ին «Մշակութային երկխոսություն» կազմակերպության նախաձեռնությամբ «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում ադեն երկրորդ անգամ մեկնարկեց «Գեղարվեստական տպագրության երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019»-ը, որն իր տեսակով լայնածավալ մրցույթ-փառատոն է։ Այն կընթանա մինչև նոյեմբերի 7-ը: Բիանալեի իրականացմանն աջակցել է նաև «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը։
news-listing-img
date piker 28 Օգոստոսի, 2019
«Մեկ մարզ, մեկ երգ» կամ ինչպես Հայաստանի ու Արցախի մասին աշխարհին պատմել երաժշտության միջոցով
«Իմ քայլը» հիմնադրամի աջակցությամբ Հայաստանում մեկնարկել է մի շատ ինքնատիպ երաժշտական-մշակութային նախաձեռնություն, որը հավակնում է դառնալ դեպի Հայաստան զբոսաշրջությունը խթանող յուրահատուկ այցեքարտ։
news-listing-img
date piker 19 Օգոստոսի, 2019
«Մեր նպատակը պետք է լինի կարճ ժամանակում սա դարձնել ծաղկուն և չափազանց խնամված վայր». Աննա Հակոբյան
Օգոստոսի 16-ին «Իմ քայլը» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը, Հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանն այցելել են Դիլիջանի Կոմպոզիտորների ստեղծագործական տուն՝ տեղում ծանոթանալու մեր երկրի համար մշակութային այս կարևոր հաստատության խնդիրներին։