«Իմ քայլը» հիմնադրամի աջակցությամբ մեկնարկեց «Երևանյան հեռանկարներ» երաժշտական փառատոնը

20 Ապրիլի, 2019
Ապրիլի 29-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Բրիտանական «The Swingles» վոկալ խմբի համերգով մեկնարկեց «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի 20-րդ հոբելյանական համերգաշրջանը։ Փառատոնն անցկացվում է «Իմ քայլը» հիմնադրամի ներքո ստեղծված «Դասական երաժշտության բարեկամների խումբ» նախաձեռնության աջակցությամբ: Երեկոյին ներկա էր նաև «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ տկն․ Աննա Հակոբյանը:

«The Swingles» վոկալ խումբն ունի 60 տարվա փառահեղ պատմություն և ստացել է հինգ «Գրեմմի» մրցանակ։ Համերգի նախորդ օրը՝ ապրիլի 28-ին, խումբը վարպետության դաս է անցկացրել «Հովեր» պետական կամերային և «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչխամբերի մասնակցությամբ`  «Բյուրական» արվեստի ակադեմիայում: Խումբը ծանոթացել է նաև հայ հոգևոր գանձերին`  հատընտիր շարականներին և Կոմիտասի մեղեդիներին: Քննարկվել է «The Swingles»-ի առաջիկա ծրագրերում հայկական երաժշտության ընդգրկումը:

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամն աջակցում է Հայաստանում դասական երաժշտության պահպանմանը և զարգացմանը «Դասական երաժշտության բարեկամների խումբ» նախաձեռնության միջոցով, որին աջակցում են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն, «Հայբիզնեսբանկը», «Ամերիաբանկը», «Ինեկոբանկը», «Ադամիում» ընկերությունը, «ԻՄԷՔՍ գրուպը», «Ալեքս Հոլդինգը», «Յուքոմ» ընկերությունը, «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամը, «Ֆլեշ» ընկերությունը։




20 Ապրիլի, 2019
Նորություններ

Այլ լուրեր

news-listing-img
date piker 09 Սեպտեմբերի, 2019
«Իմ քայլը» հիմնադրամը «Գեղարվեստական տպագրության երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019»-ի աջակիցների թվում է
Սեպտեմբերի 7-ին «Մշակութային երկխոսություն» կազմակերպության նախաձեռնությամբ «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում ադեն երկրորդ անգամ մեկնարկեց «Գեղարվեստական տպագրության երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019»-ը, որն իր տեսակով լայնածավալ մրցույթ-փառատոն է։ Այն կընթանա մինչև նոյեմբերի 7-ը: Բիանալեի իրականացմանն աջակցել է նաև «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը։
news-listing-img
date piker 28 Օգոստոսի, 2019
«Մեկ մարզ, մեկ երգ» կամ ինչպես Հայաստանի ու Արցախի մասին աշխարհին պատմել երաժշտության միջոցով
«Իմ քայլը» հիմնադրամի աջակցությամբ Հայաստանում մեկնարկել է մի շատ ինքնատիպ երաժշտական-մշակութային նախաձեռնություն, որը հավակնում է դառնալ դեպի Հայաստան զբոսաշրջությունը խթանող յուրահատուկ այցեքարտ։
news-listing-img
date piker 19 Օգոստոսի, 2019
«Մեր նպատակը պետք է լինի կարճ ժամանակում սա դարձնել ծաղկուն և չափազանց խնամված վայր». Աննա Հակոբյան
Օգոստոսի 16-ին «Իմ քայլը» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը, Հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանն այցելել են Դիլիջանի Կոմպոզիտորների ստեղծագործական տուն՝ տեղում ծանոթանալու մեր երկրի համար մշակութային այս կարևոր հաստատության խնդիրներին։