«Իմ քայլը» հիմնադրամի ջանքերով Մեղրիի մանկապարտեզում կտեղադրվի արևային էներգիայով ջեռուցող համակարգ

29 Նոյեմբերի, 2019
«Իմ Քայլը» հիմնադրամի աջակցությամբ կհիմնանորոգվի Մեղրիի մանկապարտեզը, ինչպես նաև հիմնադրամի աջակցությամբ Հայաստանում Ճապոնիայի դեսպանությունը մանկապարտեզում կիրականացնի «Մեղրիի մանկապարտեզում արևային էներգիայով ջեռուցող համակարգ տեղադրելու» դրամաշնորհային ծրագիրը (51,154 ԱՄՆ դոլար)։

 Դրամաշնորհային ծրագիրը նպատակ ունի Մեղրիի միակ մանկապարտեզում տեղադրել արևային էներգիայի համակարգ և ջրատաքացուցիչ: Համակարգը հնարավորություն կտա մանկապարտեզին խնայել էներգիա՝ թեթևացնելով համայնքային բյուջեի բեռը։

Նոյեմբերի 29-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան և Մեղրիի մանկապարտեզի տնօրեն Սյուզան Սարգսյանը ստորագրեցին «Մեղրիի մանկապարտեզում արևային էներգիայով ջեռուցող համակարգ տեղադրելու» պայմանագիր:

Պայմանագրերի տորագրմանը ներկա էին նաև «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը և հիմնադրամի դրամաշնորհային ծրագրերի ղեկավար Աննա Եղոյանը:

Մեղրիի մանկապարտեզում արևային էներգիայով ջեռուցող համակարգ տեղադրելու ծրագիրը հրաշալի օրինակ է, երբ մեկ ընդհանուր գործում մեկտեղվում են պետական, համայնքային, միջազգային և շահույթ չհետապնդող կառույցների ջանքերը։

29 Նոյեմբերի, 2019
Նորություններ

Այլ լուրեր

news-listing-img
date piker 22 Հոկտեմբերի, 2019
Բարի գործը վարակիչ է
«Իմ ուղին» վերականգնողական կենտրոնը վերջերս նոր մասնաշենք ունեցավ նաև «Իմ քայլը» հիմնադրամի աջակցությամբ։
news-listing-img
date piker 18 Սեպտեմբերի, 2019
Աղքատության պարտությունը բոլորիս հաղթանակն է
Սեպտեմբերի 18-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, «Իմ քայլը» հիմնադրամը և «Վորլդ Վիժն Հայաստանը» հրավիրել էին համատեղ ասուլիս, որտեղ ներկայացվեցին «Աղքատության փուլային հաղթահարում» ծրագրի արդյունքները։
news-listing-img
date piker 17 Սեպտեմբերի, 2019
«Աղքատության փուլային հաղթահարման» ծրագիրը Արցախի Հանրապետությունում
«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը նպատակ ունի ամրապնդել սոցիալական ծրագրերի ներդրումն ու համակարգումը նաև Արցախի հանրապետությունում։ Այդ համատեքստում հիմնադրամը մշտապես փորձում է գտնել համախոհ անհատների և կազմակերպությունների, որոնց ներգրավվածությունն առավել արդյունավետ կդարձնի Արցախում աղքատության նվազեցումն ու ընտանիքների բարեկեցության հաստատումը ։