Հայտարարություններ

Թափուր աշխատատեղ

25 Նոյեմբերի, 2019
«Իմ քայլը» hիմնադրամը հայտարարում է մրցույթ Սոցիալական աշխատողի թափուր հաստիքի համար:

ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ Սոցիալական աշխատող

ԱՇԽԱՏԱՆՔԻՍԿԻԶԲԸ՝ Հունվարի 15, 2020 թ.

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍԱԿԸ՝ Ամբողջ դրույք

ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ՝ Երևան, Հայաստան

ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ՝ 6.12.2019, ժամը 18։00

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Սոցիալական աշխատողը պատասխանատու է լինելու հիմնադրամի սոցիալական դեպքերի վարման համար և առաջնորդվելու է մասնագիտական գործունեության տարբեր տեսակներով` տունայցերի իրականացում, սոցիալական աշխատանք, սոցիալական խորհրդատվություն Հիմնադրամի շահառուներին և այլն:


ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • աշխատանք սոցիալական դիմումների բազայի հետ,
  • դիմումների ուսումնասիրություն,
  • տունայցերի կազմակերպում և համապատասխան ձևաթղթերի հետ աշխատանք,
  • շահառուների հետ սոցիալական աշխատանք,
  • գործընկերների քարտեզագրում և համագործակցություն,
  • անհրաժեշտության դեպքում շահառուների ուղղորդում այլ մասնագիտացված ծառայություններ կամ կազմակերպություններ,
  • շահառուների գործերի ամբողջական փաթեթների կազմում և ամսական հաշվետվության ներկայացում,
  • շահառուների անձնական տվյալների գաղտնիության պահպանում,
  • սոցիալական աշխատանքին առնչվող վերապատրաստումներին և դասընթացներին մասնակցություն,
  • անհրաժեշտության դեպքում դասընթացների վարում։


ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ

  • սոցիալական աշխատողի կրթություն,
  • առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ սոցիալական աշխատանքի ոլորտում,
  • գրավոր և բանավոր հայերենի գերազանց իմացություն, (ռուսերենին և անգլերենին տիրապետողները կունենան առավելություն),
  • MS Office-ի գերազանց իմացություն (մասնավորապես՝ Excel)
  • սոցիալական աշխատանքին առնչվող վերապատրաստումներին և դասընթացներին մասնակցության վկայականի առկայությունը կդիտարկվի որպես առավելություն։

ԱՆՁՆԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐ

  • ազնվություն, վստահելիություն և նվիրվածություն,
  • խմբում աշխատելու և համագործակցելու հմտություններ,
  • միջանձնային լավ հարաբերություններ կառուցելու և հաղորդակցման հմտություններ,
  • անվերապահ դրական և անկողմնակալ վերաբերմունք շահառուների հանդեպ,
  • զգայուն իրավիճակներում արագ կողմնորոշվելու և լուծումներ գտնելու կարողություն,
  • նախաձեռնողականություն։

ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք իրենց ինքնակենսագրականը (CV) և մոտիվացիոն նամակն ուղարկել [email protected] էլ. փոստին՝ նամակի վերնագրում նշելով «Սոցիալական աշխատող»: Առաջնային ընտրությունն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի և թեստավորման։