about-us
ՄԵՐ ՄԱՍԻՆ

Առաքելություն

Մեր առաքելությունն է նպաստել առողջ, կրթված և ներառական հասարակության կայացմանը, որտեղ բոլորն ունեն իրենց ներուժը բացահայտելու և իրացնելու հավասար հնարավորություններ։ 


Մենք նպաստելու ենք այնպիսի միջավայրի ձևավորմանը, որտեղ հասարակության յուրաքանչյուր անդամ պատասխանատվություն է ստանձնում ինչպես սեփական, այնպես էլ հանրային բարեկեցության համար։


Որպես մեր առաքելության իրականացման ուղենիշ սկզբունք որդեգրել ենք երկարաժամկետ ազդեցություն ունեցող ծրագրերի իրականացումը։


Գործունեության ձևաչափեր

  • Կամուրջ հանդիսանալ Հիմնադրամի նպատակներից բխող երկարաժամկետ ազդեցությամբ ծրագրեր ունեցողների, դրանք ֆինանսավորելու պատրաստակամություն ունեցողների և իրականացնելու կարողությամբ օժտված անհատների և կազմակերպությունների համար։
  • Աջակցել արդեն իսկ գոյություն ունեցող այն նախագծերին, որոնք համապատասխանում են Հիմնադրամի կողմից ընդունված նպատակներին և չափանիշներին։
  • Մշակել և իրականացնել սեփական նախագծերը։
ՄԵՐ ՄԱՍԻՆ

Նպատակներ

Նպատակ 1։ Նպաստել մարդկային կապիտալի զարգացմանը՝ Հայաստանի կայուն զարգացման պահանջներին և մարտահրավերներին համահունչ

Նպատակ 2։ Նպաստել Հայաստանում ծայրահեղ աղքատության նվազեցմանը։

Նպատակ 3։ Նպաստել Հայաստանի հեռավոր և անտեսված համայնքների զարգացմանը։

Նպատակ 4։ Աջակցել դժվարին կացության մեջ գտնվող երեխաների խնդիրների երկարաժամկետ լուծմանը։

Նպատակ 5։ Նպաստել երկրում ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը։

Նպատակ 6։ Նպաստել հանրային առողջության բարելավմանը։

Նպատակ 7։ Նպաստել անտեսված սոցիալական խմբերի ներառմանը։

Նպատակ 8։ Նպաստել բնության նկատմամբ հոգածության մեծացմանը և շրջակա միջավայրի նկատմամբ բարենպաստ վարքագծի արմատավորմանը։

Նպատակ 9։ Նպաստել հանրային կամավորության ու փոխօգնության մշակույթի զարգացմանը։

ՄԵՐ ՄԱՍԻՆ

Արժեքներ

about_image

Արժանապատվություն

Բոլոր շահառուները հավասար հիմունքներով արժանանում են հարգալից և հոգատար վերաբերմունքի:


Պատասխանատվություն

Մենք պատասխանատու ենք մեր նվիրատուների և շահառուների առաջ՝ ապահովելու հանգանակված միջոցների արդյունավետ և նպատակային օգտագործումը:


Համագործակցություն

Մեր նպատակներն իրականացնելիս մենք բաց ենք համագործակցելու բոլորի հետ՝ առանց խտրության:


Թափանցիկություն

Մենք գործում ենք առավելագույնս թափանցիկ՝ ներկայացնելով պարբերական և հանգամանալից հաշվետվություններ մեր գործունեության մասին:


Հավասար հնարավորություններ

Յուրաքանչյուր անհատ և կազմակերպություն ունի հիմնադրամի շահառու դառնալու հավասար հնարավորություն: