Մխիթար Հայրապետյան

Մխիթար Հայրապետյան
«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն
Կենսագրություն
Ծնվել է 15․05․1990-ին
Հասարակական, քաղաքական գործիչ, արևելագետ
Քաղաքական գործունեություն
- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ
- 2018-2019 ՀՀ Սփյուռքի նախարար
- 2019-2021 ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Աշխատանքային գործունեություն
- 2010-2017 մի շարք լրատվամիջոցներում Մերձավոր Արևելքի հարցերով փորձագետ-թղթակից
- 2011-2015 «Երիտասարդ քաղաքական գործիչների ասոցիացիայի» փոխնախագահ
- 2016-2018 «Քաղաքացիական կրթության և երիտասարդության զարգացման կենտրոնի» նախագահ
Ներգրավվածությունը տարբեր կառույցներում
- Երևանի Շախմատի ֆեդերացիայի նախագահ
- Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ
- Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի շահառուների կոմիտեի նախագահ
Կրթություն
- 2007-2011 Երևանի պետական համալսարան, արևելագիտության ֆակուլտետ, մասնագիտացումը՝ թուրքագետ, բակալավրի աստիճան
- 2011-2013 Երևանի պետական համալսարան, արևելագիտության ֆակուլտետ, մասնագիտացումը՝ թուրքագետ, մագիստրոսի աստիճան
- 2012-2013 Արևելագիտության ֆակուլտետի ուսանողական խորհրդի անդամ, ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության անդամ