Ինչպես սահմանված է «Կրթվելը նորաձև է» շարժման ռազմավարության մեջ, մենք շարունակելու ենք կրթարշավը՝ մինչև այն հասնի ամենավերջին գյուղի, ամենավերջին տանն ապրող բնակչին։
Այսօր Շարժումը կանգ առավ Բերդավանում։ Սահմանամերձ այս համայնքում միջոցառումը` լի կրթվելու անկասելի ձգտումով լցված 500 մասնակիցներով, առանձնացավ իր յուրօրինակ ձևաչափով։ Այն սկսվեց ոչ թե ավանդական բանախոսություններով, այլ անմիջապես ակտիվ և բովանդակալից հարցուպատասխանով։
Մասնակիցներից մեկն իր խոսքը սկսեց սևակյան տողերով, մյուսը բարձրացրեց կրթական բարեփոխումներին առնչվող հարցեր, երրորդը կիսվեց իր դիտարկումներով դպրոցների ներկա պայմանների վերաբերյալ։ Իսկ մի մասնակից փոխանցեց իր աշակերտների երկու նախագծերը, որոնք ստեղծվել էին հենց այս շարժումից ոգեշնչված։ Մասնակիցների կողմից հնչեցրած ամենախորհրդանշական մեջբերումներից էր․ «Կրթությունը ամենաժամանակակից, երբեք չհնացող նորաձևությունն է։ Կրթությամբ ապրում ու հաղթում են սերունդները։ Մենք ցույց կտանք, որ կրթված Հայաստանը ոչ միայն երազանք է, այլև իրականություն»։
Ինչպես միշտ, միջոցառումն ուղեկցվեց սուրճի ընդմիջմամբ, անմիջական շփումներով վարչապետի և տիկին Աննա Հակոբյանի հետ, լուսանկարներով ու անկեղծ զրույցներով։ Իսկ երաժշտական ընդմիջման ընթացքում բեմ բարձրացան «Քամանչա» ժողովրդական նվագարանների համույթը, Բերդավանի գեղագիտական կենտրոնի «Դափնե» պարային համույթը, ինչպես նաև դերասաններ՝ «Եկ սովորենք միասին» խորագրով բեմական գեղեցիկ ներկայացմամբ։
Բանախոսությունները երեքն էին․ տիկին Աննա Հակոբյանի «Մնացել ենք 5-րդ դարում» բանախոսությունը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Իմանալ՝ ինչպես» ու «Իրական Հայաստան» թեմաներով ելույթները։
Կրթությունը երբեք շատ չի լինում։ Այս շարժումը բոլորիս համար նոր մեկնարկ է՝ սովորելու, ինքնակրթվելու, մտածելու, բացահայտելու մեր ներաշխարհն ու շրջապատող աշխարհը:
Դուք նույնպես կարող եք միանալ այս համընդհանուր առաջընթացին՝ գրանցվելով հետևյալ հղումով`
https://forms.gle/JFXga4bc21YDPNiw8
Առաջիկա հանդիպումների օրերը՝
•Մայիսի 7 — Երևան (Բանախոսներ՝ Ռուբեն Բաբայան, Բակուր Մելքոնյան, Աննա Հակոբյան)
•Մայիսի 10 — Կապան
•Մայիսի 11 — Քաջարան
•Մայիսի 18 — Տաթև
•Մայիսի 31 — Վանաձոր
•Հունիսի 7 — Սիսիան
•Հունիսի 8 — Գորիս
•Հունիսի 15 — Արտաշատ
•Հունիսի 21 — Մարալիկ
•Հունիսի 28 — Երևան