«ԻՄ ՔԱՅԼԸ» բարեգործական հիմնադրամը հայտարարում է «Հաջողակից՝ սկսնակին» ծրագրի շրջանակում իրականացվող «Ստեղծենք միասին» նախագծի հայտերի ընդունման փուլի մեկնարկը:
Նախագիծը նախատեսված է նորաստեղծ ընտանիքների համար, ովքեր ունեն բիզնես սկսելու կամ զարգացնելու գաղափար։ Դառնալով ծրագրի շահառու` նորաստեղծ ընտանիքները ձեռք են բերում մի շարք հնարավորություններ, ինչպիսիք են բիզնես ոլորտի խորհրդատվություն փորձագետի կողմից, անհրաժեշտ հմտություններ և գիտելիքներ դասընթացների միջոցով և դրամաշնորհ։
Դիմել կարող են բոլոր այն ընտանիքները, ովքեր՝
- ՀՀ քաղաքացիներ են (զույգի առնվազն մեկ անդամը)
- Զույգի յուրաքանչյուր անդամ մինչև 37 տարեկան է
- Ամուսնացած են վերջին 5 տարիների ընթացքում, չունեն կամ ունեն մինչև 3 տարեկան մեկ երեխա
- Եթե ունեն մինչև 3 տարեկան մեկ երեխա՝ ներկայացնել ծննդյան վկայական (ծնված` 2022թ. կամ ավելի ուշ)։
- Եթե չունեն երեխա՝ ներկայացնել ամուսնության վկայական, որի ժամկետը չի գերազանցում 5 տարին (այսինքն՝ ամուսնությունը գրանցվել է 2020 թ․ կամ ավելի ուշ)։
- Ունեն բիզնես սկսելու կամ ընդլայնելու հստակ գաղափար
Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել հայտը հետևյալ հղումով՝ https://forms.gle/t15C1SFC3knwZuph6:
Վերջնաժամկետ՝ 2025թ. հունիսի 10
Նշենք, որ ընտրված ընտանիքները մասնակցելու են բիզնեսի կառավարման և պլանավորման դասընթացներին, որից հետո միայն ներկայացնելու են իրենց գործարար ծրագրերը: Դրանք էլ հենց հիմք են հանդիսանալու դրամաշնորհների տրամադրման հարցում: