Այսօր «Իմ Քայլը» հիմնադրամի թիմը գտնվում էր Լոռու մարզում՝ Վանաձորում, որտեղ «Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնության շրջանակում հավաքվել էին Փամբակ, Ալավերդի և Սպիտակ համայնքներից ժամանած 10 շահառու ընտանիքները։
Դասընթացի ընթացքում մասնակիցները մեծ ուշադրությամբ հետևում էին գյուղատնտեսական թեմաներով ներկայացվող տեղեկատվությանը, ակտիվորեն մասնակցում քննարկումներին և հղում էին հարցեր իրենց հետաքրքրող բույսերի մշակման, հողի նախապատրաստման և ջերմատնային աշխատանքի նրբությունների մասին։
Վերջում, արդեն անհատական զրույցների փուլում, ընտանիքները ծրագրի ղեկավարի հետ մանրամասն քննարկեցին, թե իրենց առանձին նախագծերի համար ինչ սերմեր և սածիլներ կցանկանային ստանալ առաջիկա գործնական փուլում։
Շահառուների ոգևորությունը և գործնականում կիրառելի գիտելիքների նկատմամբ հետաքրքրությունը ևս մեկ անգամ հաստատեցին, որ ծրագիրը շարժվում է ճիշտ ուղղությամբ՝ նպաստելով համայնքային տնտեսական կայունության և ընտանիքների սեփական բիզնեսների զարգացմանը։