Այսօր ձևավորվեց և առաջին նիստը անցկացրեց #Կրթվելընորաձևէ շարժման կենտրոնական կոմիտեն: Կոմիտեի կազմում ընդգրկված են.
- Աննա Հակոբյան՝ լրագրող, ՀՀ վարչապետի տիկին,
- Ռոման Սահակյան՝ իրավաբան,
- Ստելլա Սարուխանյան՝ մարքեթինգի խորհրդատու,
- Սուսաննա Մարտիրոսյան՝ լրագրող, կառավարման մասնագետ,
- Համլետ Մազմանյան՝ գյուղատնտես,
- Ստեփան Սարգսյան՝ կառավարման մասնագետ,
- Վահրամ Ավագյան՝ փիլիսոփայական գիտությունների թեկնածու
Նիստի օրակարգում էին հետևյալ հարցերը.
- Շարժման ռազմավարության մշակում,
- Մարզային կոմիտեների ձևավորում,
- Կոմիտեի աշխատակարգի և կառուցվածքի հստակեցում
Քննարկման ընթացքում կարևոր համարվեց հստակ տեսլականի և ռազմավարության մշակումը, որը հնարավորություն կտա շարժումն էլ ավելի համակարգված առաջ մղել:
#Կրթվելընորաձևէ շարժման նպատակն է ամեն ինչ, ամեն ինչից, անընդհատ և անհագուրդ սովորելու հանդեպ սերը դարձնել վարակիչ, համընդհանուր արժեք և հասցնել Հայաստանի ամենահեռավոր համայնքի ամենավերջին տանն ապրող մարդուն: