ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում ստեղծված ScholarGPS ընկերությունը զբաղվում է ամբողջ աշխարհում ավելի քան 30 միլիոն գիտնականների և 55 հազար գիտական հաստատությունների դասակարգմամբ՝ հիմնվելով արհեստական բանականության, մեքենայական ուսուցման և այլ տվյալագիտական մեթոդների վրա` վերլուծելով ավելի քան 200 միլիոն հրապարակում և 3 միլիարդ հղում:
«Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի կողմից 2022թ․-ից իրականացվող “Quanta” քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական ծրագրի դասախոսական անձնակազմի գիտաչափական տվյալները նույնպես հայտնվել են ScholarGPS ամերիկյան ընկերության տվյալների շարքում: Տվյալները հիմնականում զետեղված են SCOPUS և Web of Science գիտաչափական շտեմարաններում:
Ըստ ScholarGPS֊ի՝ “Quanta” քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական ծրագրի շրջանակում դասավանդող դասախոսների գիտաչափական տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ: