Մոտենում է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի կողմից կազմակերպվող ամանորյա մեծ վիճակահանության ամփոփումը, որը տեղի կունենա դեկտեմբերի 30-ին ժամը 16:00-ին: Վիճակահանությունն ուղիղ եթերով կհեռարձակվի Հիմնադրամի ֆեյսբուքյան էջով:
Վիճակահանությանը մասնակցելու համար անհրաժեշտ է ձեռք բերել մասնակցության տոմս՝ համարակալված սիմվոլիկ նվերի տեսքով: Սիմվոլիկ նվերների արժեքներն են 500 հազար ՀՀ դրամ, 1 մլն ՀՀ դրամ և 1,5 մլն ՀՀ դրամ:
Վիճակահանության արդյունքում ստացված ողջ հասույթն ուղղվելու է Հիմնադրամի 2025 թվականի ծրագրերի իրականացմանը:
Սիմվոլիկ համարակալված նվերները ձեռք բերելու համար սահմանված գումարներն անհրաժեշտ է փոխանցել Հիմնադրամի հետևյալ հաշվեհամարներին՝
«ԱԿԲԱԲԱՆԿ» ԲԲԸ՝ 220553350459000
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ՝ 163006248849
Նպատակ՝ վիճակահանություն/աջակցություն Հիմնադրամի ծրագրերին
Պարտադիր նշել փոխանցողի անուն/ազգանուն և կոնտակտային հեռախոսահամար հետադարձ կապ ապահովելու համար
Վիճակահանության մանրամասնություններին ծանոթանալու նպատակով զանգահարել +374 44 444 780 հեռախոսահամարով կամ նամակ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին, իսկ Հիմնադրամի գործունեությանը և ծրագրերին կարող եք ծանոթանալ mystep.foundation կայքում: