«Իմ Քայլը» հիմնադրամի նախաձեռնած «Հաղորդակցության հմտություններ» դասընթացների շարքը շարունակվում է։ Նոյեմբերին առաջին խումբն ավարտել է 5 բաղադիչից բաղկացած դասընթացի առաջին՝ «Համոզիչ հաղորդակցում» բաղադիչը։ Դեկտեմբերի 10-ից նույն բաղադրիչով դասընթացն անցկացվում է երկրորդ խմբի համար։
«Կրթվելը նորաձև է» նախաձեռնության շրջանակում անցկացվող «Հաղորդակցության հմտություններ» դասընթացների շարքն ունի 5 բաղադրիչ՝ «Համոզիչ հաղորդակցում», «Պատմելու արվեստը», «Անհատական և կազմակերպական արժեքների համապատասխանեցում», «Փոփոխությունների կառավարում» և «Կառավարում մշակութային բազմազանության պայմաններում»:
«Դասընթացների խմբերը ձևավորվում են հասարակական-հանրային կյանքում ակտիվ ներգրավվածություն ունեցող անձանցից, որոնք մասնակցում են ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հավաքներին՝ «Կրթվելը նորաձև է» նախաձեռնության շրջանակում և նաև այն մարդկանցից, որ դիմում են հիմնադրամին և ցանկություն հայտնում մասնակցել նախաձեռնությանը»,- նշել է «Իմ Քայլը» հիմնադրամի ծրագրերի և արտաքին կապերի գծով փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը։
Մինչև տարեվերջ ևս 3 խումբ առաջին բաղադրիչով կմասնակցի դասընթացների։ Արդեն հաջորդ տարի մասնակից խմբերի համար դասընթացներ կկազմակերպվեն նաև մյուս 4 բաղադիրչներով։ Բոլոր բաղադիչներն անցնելուց հետո նախաձեռնության մասնակիցները կստանան հավաստագրեր։ Դասընթացները կրելու են շարունակական բնույթ։
«Կրթվելը նորաձև է» նախաձեռնության նպատակն է կրթելը և կրթվելը, մեր երկրում կրթությունը համար մեկ տրենդ դարձնելը։