20 տարուց ավելի է Էմիլյա Միրզոյանի ընտանիքը զբաղվում է հյուրատնային գործունեությամբ։ Տարիների ընթացքում կուտակված փորձը սեփական բիզեսը հիմնելու հիմք է դարձել։ Էմիլյան ամուսնու հետ 2019-ին Տավուշի մարզկենտրոնում բացել է իր սեփական հյուրատունը։
Էմիլյան «Իմ Քայլը» հիմնադրամի «Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին» նախաձեռնության շահառուներից է։ Իր ներկայացրած բիզնես պլանը հայտնվել է լավագույն 42 բիզնես պլանների շարքում, և Էմիլյան ստացել է 1 մլն դրամ դրամաշնորհ։
Գումարը ծախսել է հյուրատան սենյակներից մեկն ամբողջությամբ կահավորելու վրա։
«Դրամաշնորհային ծրագրերը շատ արդյունավետ են սկսնակ բիզնեսների համար։ Երբ բիզնեսում առաջխաղացում ես ունենում, դա մեծ ձեռքբերում է։ Մենք հաղթահարեցինք Քովիդը, պատերազմը և հիմա կարող եմ ասել, որ ամուր ոտքերի վրա ենք»,- պատմում է Էմիլյա Միրզոյանը։
Իր նման սկսնակ գործարար կանանց Էմիլյան կոչ է անում ցանկացած դրամաշնորհային ծրագիր տեսնելիս դիմել, իր փորձով է կիսվում՝ շահելու դեպքում բարձրանում է ինքնավստահությունը, ինչը բիզնեսում հաջողելու կարևոր գրավականներից է։