Նոյեմբերի 15-ին ավարտվել է «Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնության շահառու դառնալու համար հայտարարված հայտերի ընդունման վերջնաժամկետը․ ստացվել է 57 հայտ, 21-ը՝ Արագածոտնի մարզից, իսկ 36-ը՝ Լոռու մարզից:
Նոյեմբերի 18-ից մեկնարկել է հայտերի ուսումնասիրությունը: Հիմնադրամի ծրագրային թիմը ՀՀ Լոռու և ՀՀ Արագածոտնի մարզերի մարզպետարանների աշխատակիցների և մարզերի սոցիալական աշխատողների հետ համատեղ կուսումնասիրեն հայտերի համապատասխանությունը չափորոշիչներին և կընտրեն 20 ընտանիք:
Դեկտեմբերի սկզբից աշխատանքային խումբը կայցելի ընտրված շահառու ընտանիքներին:
Ընտրված 20 շահառու ընտանիքներին կտրամադրվեն կահավորված ջերմատները 2025թ․-ի ապրիլին: