Նոյեմբերի 12-ին մեկնարկում է «Իմ Քայլը» հիմնադրամի «Կրթվելը նորաձև է» նախաձեռնության շրջանակում իրականացվող «Հաղորդակցության հմտություններ» դասընթացների շարքը, որը բաղկացած է 5 բաղադրիչներից՝
- Համոզիչ հաղորդակցում (8 ժամ)
- Անհատական և կազմակերպական արժեքների համապատասխանեցում (4 ժամ)
- Պատմելու արվեստը (4 ժամ)
- Փոփոխությունների կառավարում (4 ժամ)
- Կառավարում մշակութային բազմազանության պայմաններում (8 ժամ)
Դասընթացները կվարի Ամերիկյան համալսարանի բիզնեսի կառավարման ծրագրի ղեկավար, ռազմավարության և հաղորդակցության պրոֆեսոր Սերգեյ Թանթուշյանը, իսկ դասընթացներին մասնակցելու հնարավորություն են ստացել հանրային֊հասարակական կյանքում ակտիվորեն ներգրավված 35 անձ:
«Հաղորդակցության հմտություններ» դասընթացի «Համոզիչ հաղորդակցում» (8 ժամ) բաղադրիչի դասերը տեղի կունենան նոյեմբերի 12-ին, 13-ին, 19-ին և 27-ին:
«Կրթվելը նորաձև է» նախաձեռնությունը նպատակ ունի կրթությունը դարձնել հանրային-հասարակական կյանքի թիվ մեկ տրենդը, անձամբ կրթվել, կրթել կրթողներին, մթնոլորտը փոխել այնպես, որ կրթվելը լինի նորաձև: