«Իմ Քայլը» հիմնադրամի «Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնությանն է անդրադարձել Առաջինի Ալիքի «Լուրեր» լրատվական թողարկումը։ Նախաձեռնության նպատակն է նպաստել 2023թ․-ին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների գյուղատնտեսական կարողությունների և բիզնես մտածելակերպի զարգացմանը, տվյալ բնակավայրում տնտեսապես կայունացմանը, մարզում և համայնքում ինտեգրմանը և ՀՀ-ում մշտապես հաստատմանը:
Ծրագրի շահառու կարող են դառնալ Արագածոտն և Լոռի մարզերի Աշտարակ, Թալին, Ապարան, Սպիտակ, Ալավերդի, Փամբակ և Ստեփանավան համայնքներում մշտական բնակություն հաստատած, 2023թ․-ին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքները: Շահառու դառնալ ցանկացողները պետք է լրացնեն հայտ, որի վերջնաժամկետը նոյեմբերի 15-ն է:
Հայտի հղումը՝ https://forms.gle/8DYy1Ah5CNXXH8ji9