
«Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի ծրագրերի և արտաքին կապերի գծով փոխտնօրեն Թալին Թօփալաքեանն ու «Գերազանցության համահայկական կենտրոն» միջազգային գիտակրթական հիմնարկի տնօրեն Թագուհի Միրզախանյանը հադնիպումներ են ունեցել Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի և Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի հետ:
Հիմնադրամի ներկայացուցիչները մարզպետներին են ներկայացրել իրականացվող ծրագրերը, դրանց ընթացքը և արդյունքները, պատմել են նաև իրագործման փուլում գտնվող ծրագրերի մասին: Թալին Թօփալաքեանն ու Թագուհի Միրզախանյանը զրուցակիցներին են ներկայացրել նաև ոլորտերը, որտեղ գործունեություն է իրականացնում Հիմնադրամը, մասնավորապես՝ կրթություն, գյուղոլորտ, զբաղվածություն, սոցիալական զարգացում և այլն: Քննարկվել են նաև հնարավոր գործակցության հեռանկարները: Մարզպետները կարևորել են ծրագրերն ու հիմնադրամի առաքելությունը, պատրաստակամություն են հայտնել աջակցել հիմնադրամին՝ մարզերում ծրագրերը կյանքի կոչելու հարցում:
Երկու մարզերում էլ «Իմ Քայլը» հիմնադրամի ներկայացուցիչները քննարկել են նաև իրականացվող ծրագրերում որպես շահառու արցախցիներին ներգրավելու հնարավորությունը: