
Աշխատակիցների մասնագիտական կարողությունների շարունակական զարգացում. սա «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի կարևոր սկզբունքներից է։ Այդ նպատակով էլ Հիմնադրամը պարբերաբար կազմակերպում է վերապատրաստման դասընթացներ աշխատակիցների համար։ Անձնակազմի ինքնազարգացումը և մասնագիտական որակների բարձրացումը Հիմնադրամի ռազմավարական նպատակներից է։
Ընթացիկ ծրագրերի ընթացքը լավարկելու, նոր ծրագրերն ավելի արդյունավետ և որակյալ մշակելու ու իրականացնելու նպատակով «Իմ Քայլը» հիմնադրամում հոկտեմբերի 12-ից սկսվել են «Ծրագրերի կառավարում» թեմայով վերապատրաստման դասընթացները։
Աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու և աշխատակիցների կարողությունները զարգացնելու նպատակով առաջիկայում ևս կկազմակերպվեն տարբեր թեմաներով վերապատրաստման դասընթացներ։