«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գործակցությամբ սեպտեմբերի 1-2-ը կանցկացվի միջազգային համաժողով «Հաշմանդամություն ունեցող անձանց ծառայությունների հասանելիություն/փորձի փոխանակում» խորագրով:
Համաժողովի նպատակն է համախմբել հաշմանդամություն ունեցող անձանց ծառայություններ մատուցող բոլոր կազմակերպություններին, վեր հանել առկա հիմնախնդիրները, ներկայացնել պետական նախաձեռնությունները և ծրագրերը, ուսումնասիրել միջազգային փորձը, գիտելիքների ու մասնագիտական գործիքակազմը՝ Հայաստանում կիրառելու նպատակով: Համաժողովին կմասնակցեն ՀՀ պետական և մասնավոր սեկտորի, Կատարի պետության և ԱՄԷ մի շարք հիմնադրամների և կազմակերպությունների ներկայացուցիչներ: Համաժողովի երկու օրերի ընթացքում կլինեն պանելային քննարկումներ, ոլորտին վերաբերող թեմաներով զեկույցներ:
Համաժողովի կազմակերպման հարցում Հիմնադրամի գործընկերն է նաև «Վորլդ Վիժն» կազմակերպությունը՝ Եվրոպական միության աջակցությամբ:
Համաժողովը լուսաբանելու համար ԶԼՄ ներկայացուցիչներին անհրաժեշտ է հավատարմագրվել: Հեռ․՝ +374 60 501 444 կամ +374 44 444 761, էլ․ հասցե՝ [email protected]:
Համաժողովի անցկացման վայր․ Երևան, Double Tree by Hilton, Yerevan Conference Hall, սկիզբը՝ 09:30: