Վանաձորում բնակվող Սասուն Սարգսյանն արդեն մեկ ամսից ավելի է` սեփական բիզնեսն է զարգացնում. քաղաքի կենտրոնական փողոցներից մեկում վուլկանացման կետ է հիմնել:
Սասունը «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի շահառու է: 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ ծառայում էր Զինված ուժերում՝ սպա էր: Վիրավորումը ստացել էր մարտական առաջադրանքի կատարման ժամանակ, վնասված է ձախ ձեռքը, կողային հատվածը, ոտքը պրոթեզավորվել է:
Ռազմական գործից հեռու մնալ չի կարողացել, հարակից գյուղի դպրոցում այժմ ՆԶՊ է դասավանդում: «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրով Սասուն Սարգսյանը բիզնեսի պլանավորման և կառավարման դասընթացի է մասնակցել, ապա ներկայացրել սեփական բիզնես պլանը։
«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամից Սասուն Սարգսյանը ստացել է անհրաժեշտ բոլոր սարքավորումները՝ բիզնես պլանով ներկայացրած վուլկանացման կետը հիմնելու համար: