Մայիսի 22-ին ավարտվել է «Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին» նախաձեռնության երկորրդ փուլի հայտերի ընդունման գործընթացը, որի ընթացքում առաջին փուլը հաղթահարած 106 հայտատուները պետք է լրացնեին աշխատանքային խմբի կողմից մշակված հայտերի լրացման պրոֆեսիոնալ ձևաթուղթը:
Երկրորդ փուլի արդյունքներով 106 հայտատուներից 94-ը ներկայացրել են համապատասխան ձևաթուղթը: Առաջիկայում աշխատանքային խումբը կսկսի ուսումասիրել և գնահատել երկրորդ փուլի բոլոր հայտերը: Ամփոփումը նախատեսված է իրականացնել մինչև հունիսի 15-ը:
Երկրորդ փուլի հայտերը ուսումնասիրելիս աշխատանքային խումբն ուշադրություն է դարձնելու բիզնես գաղափարի, շուկայում դրա մրցունակության, կայունության, ֆինանսական աջակցության արդյունքում բիզնեսի ընդլայնման և մի շարք այլ հանգամանքների վրա:
Ստացված 94 հայտերի գնահատման արդյունքում կորոշվեն 42 հաղթողները, որոնց հետ «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը կկնքի նվիրաբերության պայմանագիր ու յուրաքանչյուրին կտրամադրի 1 մլն ՀՀ դրամ ֆինանսական աջակցություն: