
Ապրիլի 22-ին «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը Երևանում հյուրընկալել է Նիցցայի «Sos-Armenia cote D’azur» ասոցիացիայի ներկայացուցիչներին: Կողմերը քննարկել են ՀՀ-ում համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները:
«Իմ Քայլը» հիմնադրամը «Sos-Armenia cote D’Azur» ասոցիացիայի ֆինանսավորմամբ առաջիկայում 450 քմ տարածքով ջերմատուն կկառուցի Երևանի N1 տուն֊ինտերնատի համար: Ասոցիացիայի քարտուղար Վահագն Մովսեսյանը տեղեկացրեց, որ ասոցիացիան այս տարի պատրաստ է ֆինանսավորել ևս մեկ նմանատիպ ջերմոցի կառուցում, իսկ հետագայում դիտարկել «Իմ Քայլը» հիմնադրամի առաջարկությունները՝ համատեղ ծրագրեր իրականացնելու շուրջ:
«Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը հույս հայտնեց, որ բարեկամությունը երկու կազմակերպությունների միջև առաջիկայում կխորանա և համատեղ ծրագրերը կլինեն ավելի մասշտաբային: