
«Իմ քայլը» հիմնադրամի նախաձեռնությամբ ապրիլի 14-ին «ԱրմԱս» գինու գործարանում տեղի կունենա բարեգործական ընթրիք «Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին» խորագրով, որից ստացված ամբողջ հասույթն ուղղվելու է ՀՀ մարզերում գործունեություն ծավալող սկսնակ կին գործարարներին: Երեկոյի հյուրերի համար կազմակերպվելու է սկսնակ կին գործարարների արտադրանքների ցուցահանդես-վաճառք:
«Իմ Քայլը» հիմնադրամը հրավիրում է ՀՀ մարզերում գործունեություն ծավալող սկսնակ կին գործարարներին մասնակցել ցուցահանդես-վաճառքին, ներկայացնել իրենց արտադրանքն արդեն իսկ կայացած կին գործարարներին, և, ինչու չէ, օգտվելով ընձեռնված հնարավորությունից, գործընկերային կապեր ստեղծել նրանց հետ:
Ցուցահանդես-վաճառքին մասնակցությունն անվճար է, հայտերն անհրաժեշտ է ներկայացնել մինչև ապրիլի 7-ը: Մանրամասների համար խնդրում ենք զանգահարել 044 444 761 հեռախոսահամարով կամ նամակ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին:
Բարեգործական ընթրիքը, այդ թվում, ցուցահանդես-վաճառքը լուսաբանվելու է «Իմ քայլը» հիմնադրամի կողմից: