
«Ներուժ 3.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափներ ծրագրի երեք հաղթողները՝ «Biocentric.ai»-ը, «Reactive Science»-ը և «ATMT»-ն արդեն արդյունքներ են գրանցել և ստեղծել աշխատատեղեր։ Ծրագիրը 2022 թվականին իրականացվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և «Իմ քայլը» հիմնադրամի համատեղ ջանքերով:
Առաջին պատվավոր տեղը զբաղեցրած «Biocentric.ai» ստարտափին շնորհվել է 20 միլիոն դրամ, երկրորդ մրցանակակրին՝ «Reactive Science»-ին 15 միլիոն դրամ, իսկ երրորդ տեղը զբաղեցրած «ATMT» ստարտափին՝ 10 միլիոն դրամ աջակցություն։
Մանրամասները՝ «Հայերն այսօրի» պատրաստած ռեպորտաժում։