2022-2023 ուս․ տարվանից մեկնարկել է «Իմ Քայլը» հիմնադրամի կողմից իրականացվող “Quanta” քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական կրթական ծրագիրը: Ծրագրի իրականացման նպատակով հիմնադրամին կից ստեղծվել է «Գերազանցության համահայկական կենտրոն» միջազգային գիտակրթական հիմնարկը (այսուհետ՝ Հիմնարկ): Մագիստրոսական ծրագրի պրոֆեսորադասախոսական կազմում ընդգրկված են ինչպես հայաստանաբնակ, այնպես էլ աշխարհի առաջատար համալսարաններից (Ջեքսոնի պետական համալսարան, Բերկլիի համալսարան, Վրոցլավի համալսարան, Սանկտ Պետերբուրգի պոլիտեխնիկական համալսարան և այլն) հրավիրված բարձրակարգ մասնագետներ: Դեռևս 2023թ․֊ի հոկտեմբերից հիմնադրամը սկսել է հաստատության ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթաց՝ դիմելով «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամին: Հավատարմագրման մասին որոշումը կկայացվի 2024թ.-ի հունիսին:
Հավատարմագրման գործընթացի համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝ ստորև.
«Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի կանոնադրություն
«Գերազանցության համահայկական կենտրոն» միջազգային գիտակրթական հիմնարկի կանոնադրություն
Հիմնարկի մագիստրոսի կրթական ծրագրով ուսումնական գործընթացի կազմակերպման կարգ
Քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի կրթական ծրագրի մասնագիր
Զեկուցագիր ամենամսյա ակնկալվող ծախսերի վերաբերյալ
Քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի ուսումնական պլան
Ուսումնական ծառայությունների մատուցման պայմանագիր
Հիմնարկի քաղաքականությունը կրթության որակի բնագավառում
Հիմնարկի մագիստրատուրայի շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի ձևավորման և անցկացման կարգ
Հիմնարկի մագիստրոսական թեզի պատրաստման, պաշտպանության և գնահատման կարգ
Հիմնարկի մագիստրոսական թեզի պատրաստման և պաշտպանության մեթոդական ուղեցույց
Հիմնարկի մագիստրոսական թեզի գրախոսման կարգ
Հրաման Հիմնարկի պրոֆեսորադասախոսական կազմի ընտրության մասին
Հրաման Հիմնարկից ուսանողի հեռացման մասին
Հիմնարկի պրոֆեսորադասախոսական կազմ