
Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման ծրագրի շրջանակում «Իմ Քայլը» հիմնադրամի աշխատակիցները շրջայց են կատարել Շիրակի մարզում և ծանոթացել ծրագրի առաջին փուլի ընթացքում շահառուների կողմից հիմնված բիզնեսների գործունեությանը: Արթիկ, Ախուրյան, Ամասիա, Աշոցք և Գյումրի համայնքներ կատարված այցերի մոնիթորինգի արդյունքում պարզվել է, որ 16 բիզնես արդեն իսկ արդյունավետ գործում է, դրանց մի մասն կայուն աճ է գրանցել, որի շնորհիվ շահառուներն արդեն իսկ մտածում են բիզնեսի ընդլայնման մասին:
Այցի ընթացքում հիմնադրամի աշխատակիցները ծանոթացել են շահառուների կողմից ներկայացրած բիզնես պլանների շրջանակներում հիմնադրամի կողմից վերջիններիս հատկացրած ակտիվների վիճակին: Ծրագրի շահառուների հետ քննարկվել են նաև բիզնեսի վարման ընթացքում առաջացող խնդիրները և հետագա զարգացման հնարավորությունները:
Հիշեցնենք, որ Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման ծրագիրը Շիրակի մարզում մեկնարկել է 2022 թվականին և հաջողությամբ ավարտին է հասցվել 2023թվականի ապրիլին: Ծրագրի նպատակն էր նպաստել 44-օրյա պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած և Շիրակի մարզում բնակվող մեր հայրենակիցների սոցիալ-տնտեսական վերաինտեգրմանը՝ աշխատելու մոտիվացիան խթանելու միջոցով: