Հաշվի առնելով Շիրակի մարզում գրանցած հաջողությունները՝ «Իմ քայլը» հիմնադրամը 2023թ․ ապրիլին մեկնարկեց Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման ծրագիրը Լոռու և Արմավիրի մարզերում: Ծրագրին մասնակցում են 44-օրյա պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած 41 զինծառայող:
Մայիսի 12-ին Համագործակցության հուշագիր ստորագրվեց «Իմ քայլը» հիմնադրամի և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջև:
Ծրագրի շրջանակում 2023թ․ օգոստոսի 25-29 կազմակերպվեց մասնագիտական կողմնորոշման ճամբար, որի ընթացքում ոլորտի առաջատար մասնագետները շահառուներին ներկայացրեցին կարիերայի պլանավորման համար անհրաժեշտ քայլերը, աշխատաշուկայում անձի մրցակցությունն ապահովող և գործատուին ներկայանալու հմտությունները: Ճամբարի արդյունքում ծրագրի յուրաքանչյուր մասնակցի համար կազմվեցին անհատական զարգացման պլաններ, որոնք էլ, հիմք ընդունելով, առաջիկա ամիսներին պատերազմի մասնակիցները կհաճախեն մասնագիտական վերապատրաստման և օտար լեզուների ուսուցման դասընթացների, ինչպես նաև կիրականացնեն բիզնես պլանների մշակման աշխատանքներ:
Հավելենք, որ ծրագրի շահառուների համար կազմակերպվում է նաև անհատական հոգեբանական աջակցություն: