Սկսվել է «Quanta» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական կրթական ծրագրի ընդունելության դիմում-հայտերի ընդունումը։ Հուլիսի 20-ից օգոստոսի 18-ը ներառյալ (ժամը 10:00-17:00) դիմում-հայտերը պետք է ներկայացնել հետևյալ հասցեով՝ «ԻՄ ՔԱՅԼԸ» բարեգործական հիմնադրամի աշխատանքային գրասենյակ, Տերյան 1/1, բնակարան 5:
Օգոստոսի 24-ին և 25-ին՝ ժամը 10։00-ին, տեղի կունենա «Quanta» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական կրթական ծրագրի քննությունը: Այն կանցկացվի հարցազրույցի ձևաչափով՝ քվանտային ֆիզիկա և բարձրագույն մաթեմատիկա առարկաների շրջանակներում:
Վճարովի ուսուցման տեղերի համար մրցույթի արդյունքներն ամփոփելու են 2023թ.-ի օգոստոսի 28-ին:
Ընդունելության քննության անցկացման հասցե՝ Ալեք Մանուկյան 1 (ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի մասնաշենք, 1-ին հարկ, 103 սենյակ)։
Հարցերի դեպքում՝
Հեռ․՝ 044-44-01-74
էլ․ հասցե՝ [email protected]
Ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝ ստորև․
Մագիստրատուրային ընդունելության և հարցազրույցի անցկացման կարգ
«Բարձրագույն մաթեմատիկա» առարկայի հարցաշար
«Քվանտային ֆիզիկա» առարկայի հարցաշար
Առարկայական քննական հանձնաժողով
Ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար