
“Quanta” մագիստրոսական կրթական ծրագրի ամառային դպրոցի շրջանակում հյուրըկալվել էր «Գալաքսի» ընկերությունների խմբի գլխավոր տնօրենի տեղակալ, ռազմավարության և ինովացիայի տնօրեն, Հայ-ռուսական համալսարանի դոցենտ Էդգար Կարապետյանը:
Ինչպե՞ս ստարտափ սկսել և ի՞նչ մեթոդներով կառավարել այն. ոլորտի այս և այլ առանցքային հարցերի վերաբերյալ Էդգար Կարապետյանը դասախոսեց ամառային դպրոցի ուսանողների համար՝ ներկայացնելով «Ստարտափերի ձևավորում, կառավարումը բարձր տեխնոլոգիաների ոլորտում» թեման։
Հրավիրյալ դասախոսը ուսանողներին ներկայացրեց ներկայիս տեսական և գործնական մոտեցումները ոլորտի տարբեր հարթակներում, անդրադարձ կատարվեց Հայաստանում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը և ստարտափեր սկսելու հնարավորությանը։
Հիշեցնենք, որ ամառային դպրոցն անցկացվում է հուլիսի 1-10-ը՝ Դիլիջանում։ Այս տարի դպրոցին մասնակցում է 25 ուսանող։ Դասախոսոսություններն անցկացնում են հայ և արտասահմանցի մասնագետներ։