Դիլիջանում հուլիսի 1-ից մեկնարկել են “Quanta” քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական կրթական ծրագրի ամառային դպրոցի դասընթացները։ Դպրոցին մասնակցելու հնարավորություն են ստացել 29 դիմորդներից 25-ը:
Ամառային դպրոցի օրակարգը հագեցած է: Դասավանդվում են հետևյալ առարկաները. «Քվանտային ֆիզիկայի հիմունքներ», «Մաթեմատիկական մոդելավորում», «Բարձրագույն մաթեմատիկայի հատուկ հարցեր» և «Էլեկտրադինամիկայի հիմունքներ»: Դասախոսություններն անցկացնում են պրոֆեսորներ Հայկ Սարգսյանը, Եվգենի Մամասախլիսովը, Տիգրան Հակոբյանը և Վահան Ավետիսյանը:
Այս օրերին ուսանողները հնարավորություն ունեն ոլորտի փորձառու մասնագետների հետ ինտերակտիվ քննարկումների շնորհիվ ավելի մատչելի հասկանալ ֆիզիկայի բարդ երևույթները և գտնել դրանց կիրառման տարբեր մեթոդները: Դասախոսություններն ընդմիջվում են ուսանողների միջև ակտիվ շփումով և մտքերի փոխանակմամբ:
Դասընթացները կանցկացվեն մինչև հուլիսի 10-ը: Ամառային դպրոցը հաջողությամբ ավարտած մասնակիցները կստանան հավաստագրեր: