
Այսօր տեղի ունեցավ “Quanta” ծրագիրն իրականացնող «Գերազանցության համահայկական կենտրոն» միջազգային գիտակրթական հիմնարկի գիտական խորհրդի անդրանիկ նիստը պրոֆեսորներ Դմիտրի Բուդկեռի (Բերկլիի համալսարան), Դմիտրի Ֆիրսովի (Սանկտ Պետերբուրգի պոլիտեխնիկական համալսարան), Դավիթ Բլաշկեի (Վրոցլավի համալսարան), Արամ Պապոյանի (ՀՀ ԳԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ), Հայկ Սարգսյանի (Հայ֊ռուսական համալսարան), դոցենտ Դավիթ Հայրապետյանի (Հայ֊ռուսական համալսարան) մասնակցությամբ: Նիստը վարում էր հիմնարկի տնօրեն Գևորգ Մելիքսեթյանը:
Գիտական խորհրդի օրակարգում գիտական խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրության և մագիստրոսական թեզերի հաստատման հարցերն էին:
Փակ քվեարկության արդյունքում կենտրոնի գիտխորդի նախագահ միաձայն ընտրվեց ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր֊պրոֆեսոր Հայկ Սարգսյանը, իսկ քարտուղար՝ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Հայրապետյանը:
Օրակարգի երկրորդ հարցով հաստատվեցին մագիստրոսական թեզերի թեմաները: